SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սաշա Հ․-ն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն և ծեծի ենթարկել իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը։

Արդեն տեղում Սաշա Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում 2 դիմակավորված անհայտ անձինք լոգարանի պատուհանից մուտք են գործել իրեն պատկանող տուն, ննջասենյակում կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, որից հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել գումարի գտնվելու վայրը, որից հետո հայտնած վայրից հափշտակել են մոտ 500 հազար դրամ գումար և շարունակել տան այլ վայրերում գումար փնտրել, որի ընթացքում Սաշա Հ․-ն, օգտվելով նրանց անուշադրությունից, ննջասենյակի պատուհանից դուրս է եկել բակ և գնալով հարևանի տուն, վերջինիս հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանություն, իսկ դիմակավորված անձիք այդ պահին դիմել են փախուստի, իրենց հետ հափշտակելով նաև տան հյուրասենյակում գտնվող տեսախցիկների տեսանկարահանող սարքը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել