Shamshyan.com-ը գրում է․
Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններնն ու քննիչները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 31-ամյա Արգեն Տ․-ն, 35-ամյա Դավիթ Ա․-ն և 28-ամյա Արարատ Ս․-ն, ովքեր գտնվելով Արտաշիսյան փողոցի 58 և 60 շենքերի բակում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: