Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի հյուսիսում դատարանը շաուրմայից 17 մարդու թունավորման քրեական գործով ձերբակալել է արագ սննդի կետի վաճառող 24-ամյա խոհարարին: Այս մասին «Лента.ру»- ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի դատախազությունից։

Տղամարդը մեղադրվում է ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով («ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին»): Ֆիգուրանտն աշխատել է առանց աշխատանքային գրքույկի։ Շաուրման նա պատրաստել է մսից, որում հայտնաբերվել էին պաթոգեն միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ սալմանելլա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել