Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել