Երեւանում 11-ամյա երեխան հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ. Նա ծեծի է ենթարկվել բակում։ Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով նրան հարվածներ են հասցվել հասակակցի կողմից, իսկ միջադեպն առաջացել է խաղալու ժամանակ։

«Նախնական տվյալներով՝ 11- ամյա երեխան վայր է ընկել՝ պարանոցը բռնելու արդյունքում , դեմքի հատվածում ստացել է վնասվածքներ, տեղափոխվել է հիվանդանոց։ Հիմա գտնվում է բուժհաստատությունում։ Խոսքը 11 և 13 տարեկան երեխաների մասին է, երկուսն էլ անչափահաս են, քրեական հետապնդման տարիքի չհասած անձինք են։ Սակայն, նկատի ունենալով, որ անհրաժեշտ է համակողմանի քննություն, քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ անչափահասին մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով, իրականացվում է քննություն՝ վնասվածքների հետ կապված, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում ենք արդյունքներին։ Նաև 13 ամյա երեխան հրավիրվել է նրա հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվում են»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակը։

Ինչպես արդեն հայտնել են՝ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում 11-ամյա տղային ծեծի են ենթարկել, ինչի հետեւանքով ծանր վիճակում, «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել