Սյամոյի մերձավոր թիմակից Խանումյան Հայկոյի քմծիծաղախառը հարց-պատասխանը, թե պիտի «Միասնական հայրենիքը» միանար ինչ-որ մեքենայի շուրջ հայտարարության, խոսում է ոչ միայն Սյամոյի՝ արցախյան իշխանությունների վերաբերյալ ունեցած իրական վերաբերմունքի մասին, այլև՝ այն, որ իրականում արցախյան ղեկավարության դեմ գործողությունների ծրագիրը Նիկոլը մշակում է Սյամոյի հետ միասին: Հետևաբար՝ ինչո՞ւ պետք է Սյամոն ցավ ապրեր կամ դատապարտեր, եթե Արցախի ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած կապիկության հեղինակներից մեկը հենց ինքն է հանդիսանում: Ընդ որում՝ ոչ միայն արցախյան օրինական իշխանությունների, այլև հակաիշխանական տրամադրություններ ունեցող որոշ արցախցիների դեմ ձեռնարկված գործողությունների ծրագրավորման հիմքում ևս Սյամոն է եղել կանգնած ու շարունակելու է լինել միշտ, քանի որ նրա նպատակը արցախյան իշխանություններին պարալիզացված վիճակում տեսնելն է՝ հույսով, որ արցախցիների խնդրով այդ դեպքում կարող է ինքը զբաղվել:
Բայց եթե նույնիսկ որևիցե ակնկալիք էլ Սյամոն չունենա, նա էլի չի դադարելու դավեր նյութել արցախյան իշխանությունների դեմ, քանզի նա պարզապես ցանկանում է վրեժ լուծել իր ձախողված ծրագրերի համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել