Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը, որը պատասխանատու էր Թրամփի դեմ մահափորձի ժամանակ անվտանգության համար, հրաժարական է տվել:

Այս մասին փոխանցում է CNBC կայքը:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ հաղորդել էինք, Քիմբերլի Չիթլը հայտարարել էր, որ Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ Գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր:

«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվություննանվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, և մենք ջանք չենք խնայի, որ դա այլևս չի կրկնվի», - ասել էր Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել