Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի «Փառքի սրահում»: Այս մասին հայտնում է Արսեն Ջուլֆալակյանը:

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի «Փառքի սրահում» (United World Wrestling Hall of Fame):  Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել