Newsbook.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը Ռուսաստանում հայտնվել է արգելված կայքերի ցանկում: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ռոսկոմնադզորի (Կապի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու զանգվածային կոմունիկացիաների դաշնային ծառայություն) ներկայացուցիչ Վլադիմիր Պիկովին:
Վերջինիս խոսքով, սոցիալական կայքի մատչումը կարող է փակվել, եթե ընկերությունը երեք օրվա ընթացքում չշտկի հայտնաբերված խախտումները:
Ռոսկոմնադզորը ստացել է Facebook-ը արգելված կայքերի ցանկում ներառելու 10 դիմում, սակայն դրանց մեծ մասը մերժվել է:
«Դրանցից երկուսում նշված խախտումները, որոնք կապ չունեն ծխախոտախառնուրդների գովազդի հետ, կազմակերպությունն արդեն շտկել է, իսկ երրորդը՝ ոչ»,- ասել է Պիկովը՝ հավելելով, որ իրենք տեղյակ են պահել Facebook-ի ղեկավարությանը հայտնաբերված խախտումների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին սոցցանցի օգտատերերն իրենց էջերում ծխախոտախառնուրդի գովազդ են նկատել: