Tert.am-ը գրում է․

Ռուսաստանում դատարանը վճռել է շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայից շուրջ 280 հազար ռուբլի բռնագանձել հօգուտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ինչպես նաև երգչուհուն պարտավորեցրել է հերքել Կիրկորովի մասին զրպարտչական տեղեկատվությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ուսպենսկայայի դեմ հետաքննության համար առիթ է հանդիսացել երգչուհու հարցազրույցը, որում նա Կիրկորովին անվանել էր «կնատյաց»։

Կիրկորովի փաստաբանը դատարանում նշել է, որ Ուսպենսկայայի հարցազրույցն իր պաշտպանյալին տառապանք է պատճառել, և որ նա այդ կապակցությամբ դիմել է բժիշկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել