Երբ հաճախ շեշտում ենք, որ եվրոպական ինտեգրումը ավելի շատ լուռ և հետևողական աշխատանք է պահանջում, քան թե պարզապես հայտարարություններ, եվրոպական ինտեգրմանը կողմ որոշ գործընկերներ մեզ մեղադրում են հապաղելու մեջ։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, հենց այդպիսի աշխատանքի արդյունք է, որը հիմնականում իրականացվել է վերջին տարիներին և շատ ավելի ինտենսիվ վերջին ամիսներին ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը ներկայացնող մեր բազմաթիվ գործընկերների կողմից:
Եվրոպական ինտեգրման օրակարգը մեր երկրում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից և այդպես էլ շարունակվելու է: Դեռ շատ անելիք կա տարատեսակ ուղղություններով` բազմաթով բարեփոխումներ, արտադրանքի որակի բարձրացում և այլն, որոնք հետևողական պետք է իրականացվեն, որպեսզի ի վերջո հասնենք թե’ վիզաների ազատականացմանը, թե’ ԵՄ ինտեգրման ավելի բարձր մակարդակների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/pfbid02gqxDZKJnJC2pmzFTw7oRzu4P7TTFjH2SLy82ZkJ8Zy1dPeBvJP3ZbGjkWTMbhb4hl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել