Հրաչյա Հակոբյանը գրում է․
Օրերս lurer.com լրատվական կայքն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես՝ կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունն իհարկե չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝ լրատվամիջոցների տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝ կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։
Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով, այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:
Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնելու հերքել իմ հասցեին արված զրպարտությունը:
Լիահույս եմ նաև, որ, եթե այս հրապարակման նպատակը ոչ թե պարզապես ինձ անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը, լրատվական կայքը ողջախոհություն կունենա և նաև կհրապարակի իմ այս արձագանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.hakobyan.33/posts/pfbid0LetoDLBcpfahiFKgVbmvJ2D7Dc9YwfpUd7WFLXApP3S1JRa5FAQYwH3u8gQzxUGNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել