Lurer.com-ը գրում է.
Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղի հայ-վրացական սահմանին՝ Լոք կոչվող բարձունքի հատվածում, «Կանգնի՛ր, պետական սահման։ Մուտքն ու ելքն արգելվում է» զգուշացմամբ սահմանային ցուցանակ է հայտնվել։ Այս մասին գրում է Ազգային ճակատը՝ տելեգրամում:
Այս տարվա հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը, որը դեռ 90-ականներին էր սկսվել։
Փաշինյանի ընտանեկան թերթը` «Հայկական ժամանակի» կայքը, իբրեւ թե հերքել է մեր տեղեկությունը՝ դրանով իսկ հաստատելով հայ-վրացական սահմանին գաղտնի գործընթացի իրականացման փաստը։
Զրուցելով նույն Սարչապետի վարչական ղեկավար Բորիս Բարոյանի հետ, ում հետ զրուցել էր նաև «Հրապարակը», ՀԺ-ն, իբրեւ թե հերքում է կորզել վարչական ղեկավարից, որը սակայն ակամա բացահայտել է հերթական հողատվության փաստը, որը, ճիշտ է, ըստ համայնքի ղեկավարի այսօր չի կատարվել, բայց կատարվել է երկու տարի առաջ` Փաշինյանի վարչապետության շրջանում։