Պատճառը, որ հենց Սյամոն է որոշել արցախահայերի տունդարձ կազմակերպել կամ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, կարող է պայմանավորված լինել նաև ադրբեջանական գաղտնի պատվերով: Բաքվում մտածում են, որ եթե այսպես թե այնպես անխուսափելի է լինելու արցախահայերի գոնե ինչ-որ տոկոսի վերադարձը Ստեփանակերտ, որը, ինչպես հայտնի է, Իլհամը չի շտապում ադրբեջանցիներով բնակեցնել, ապա լավ կլինի, եթե գործի գլխին իրենց ագենտը կանգնած լինի: Եթե հաջողվի իսկապես Սյամոյի առաջնորդությամբ արցախցիների մի մասին տեղափոխել Ստեփանակերտ, ապա Բաքուն դեմ չի լինի, եթե Արցախում «սմատրյաշիի» դերում Սյամոն հայտնվի. իրենց մարդն է, նրան վաղուց են ճանաչում, գիտեն՝ ոչինչ առանց իրենց ցուցումի չի անելու, այլ ընդամենն օգնելու է արցախահայերին կոնտրոլի տակ պահել, ավելին՝ հարկ եղած դեպքում և նրանց Հայաստանի դեմ բանեցնել:
Սյամոն Նիկոլի նման մատերիալ է, և ինչպես վերջինիս է Իլհամը խամաճիկի նման խաղացնում Հայաստանում, այնպես էլ Սյամոյի հետ է վարվելու Ստեփանակերտում: Թուրքերը գիտեն երկուսի թույլ կողմերն ու հաջողությամբ շահագործում են՝ ամեն մեկի վրա կոմպրոմատներ ունենալով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել