Արցախցիներին տուն վերադարձնելու ծրագրեր մշակող Սյամոյին աջակցող Նիկոլի նպատակներից մեկն էլ Սյամոյի դերի ու հեղինակության բարձրացումն է արցախցիների շրջանում: Խնդիրն այն է, որ Արցախի օրինական իշխանությունների ու սրանց ջրերը միևնույն առվով չեն հոսում ի սկզբանե, ուստի ՔՊ-ի խնդիրը արցախյան իշխանություններին արդյունավետ հակակշիռ ստեղծելն է: Երկար ժամանակ Սյամոն էր փորձում զբաղեցնել հակակշռողի դերը, բայց նրա մոտ չէր ստացվում: Հիմա, երբ լուրեր կան, որ տունդարձի ծրագիր է մշակում, Նիկոլի մոտ թերևս կարղ է հույս արթնանալ, որ կկարողանան չեզոքացնել օրինական իշխանությունների ազդեցությունն արցախցիների վրա՝ առաջին պլան բերելով Սյամոյին, որը, եթե հաջողի, բնականաբար, անձամբ կգործուղվի Արցախ՝ բնակչությանը «տիրություն անելու» ու նրանց հայաստանյան իշխանությունների ազդեցության տակ պահելու՝ ազդեցություն, որը, սակայն, էապես ստորադասված է լինելու Իլհամի ազդեցությանը, ում իշխանությունն այսօր տարածվում է մինչև ՀՀ կառավարություն:
Հարց է աջառանում՝ Սյամոյի հովանու ներքո Արցախ վերադարձի գաղափարը որքանո՞վ է ճիշտ մի իրավիճակում, երբ հայտնի է, թե որքան անհուսալի երաշխավոր կարող են լինել Նիկոլն ու Սյամոն:
Հարց է աջառանում՝ Սյամոյի հովանու ներքո Արցախ վերադարձի գաղափարը որքանո՞վ է ճիշտ մի իրավիճակում, երբ հայտնի է, թե որքան անհուսալի երաշխավոր կարող են լինել Նիկոլն ու Սյամոն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել