Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 25 քաղաքական կուսակցություն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր կայացած հանդիպմանն ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ում արդեն գրանցվել է 23 կուսակցությունների 585 լիազոր ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել