Hetq.am-ը գրում է․
Գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու հանգամանքները պարզելու հարցով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ քրեական վարույթը կարճելու որոշումից։
Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։
Նարեկ Նալբանդյանի կասկածելի նոր գործարքը․ 6 մլն դոլարանոց համալիրը գնել է 360 հազար դոլարով
Նախաքննության ժամանակ Նարեկ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ 2018-19 թթ․-երից արտադրությամբ, առևտրով և ներմուծմամբ զբաղվող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Ամերիաբանկում գրավադրված «Հայրապետ» հյուրանոցի ու հարակից երկու գույքի վաճառքի մասին իմացել է մի քանի տարի առաջ, հետևել է դրա արժեքին, սակայն, գինը թանկ է լինելու պատճառով, չի մասնակցել աճուրդին (1 միլիարդ դրամից ավել)։ Հետագայում տեղեկացել է, որ նույն գույքը աճուրդի է հանվել արդեն 210 մլն դրամով, ողջամիտ է համարել ու որոշել է մասնակցել աճուրդին։ Նարեկ Նալբանդյանը նշել է նաև, որ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանին նախկինում չի առնչվել, չի ճանաչել նաև գույքի սեփականատեր Փայլակ Հայրապետյանին։ Գործարարը հայտնել է նաև, թե իբր տեղյակ չի եղել՝ ինչի համար է հյուրանոցը գրավադրված եղել, նախկինում ինչ հարցեր են եղել։
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։