Սյամոյի ջանքերը՝ արցախցիներին Արցախ վերադարձնելու, բավական կասկածելի արդյունավետություն են խոստանում, որքան էլ առաջին հայացքից թվա, թե ցանկացած նման նախաձեռնություն ունի իրականություն դառնալու հնարավորություն:
Սյամոն, որ, ըստ տեղեկությունների, այժմ փորձում է արցախցիների հետ տանել բացատրական կամ նախապատրաստական աշխատանքներ, ակնհայտորեն հաշվի չի առել մի կարևորագույն բան՝ սեփական վարկանիշը, վստահելիության մակարդակը ՝ նույն արցախցիների շրջանում,: Խնդիրն այն է, որ որպեսզի վերադարձի գաղափարը գայթակղիչ թվա պարզ արցախցուն, այն քարոզողը պետք է լինի հնարավորինս քիչ վարկաբեկված, ընկալելի մեկը՝ հատկանիշներ, որոնք Սյամոյից նույնքան հեռու են, որքան Երկիրը՝ աստղերից: Ավելին՝ ինքնին այն, որ այդ գաղափարի լոբբինգով զբաղվում է վարկաբեկված ու այլսերված մեկը, հույժ նվազեցնում է դրա գրավչությունը. շարքային արցախցիների շրջանում զգուշանում են Սյամոյից՝ կարծելով, որ ի սկզբանե նա չի կարող մարդկանց լավ բան առաջարկել կամ լավ բանի համար լոբբինգ անել: Նրանք սթափ մտածող մարդիկ են ու հետևություններ անելիս հաշվի են առնում Սյամոյի թողած հետագիծը, որը որևիցե դարաշրջանում որևէ մեկին երջանկություն չի բերել:
Անպես որ՝ այն ուժերը, որոնք ուզում են գլուխ բերել արցախցիների տունդարձը, լավ կանեն՝ Սյամոյից յան տան, քանի դեռ չեն հասցրել նրա ձեռքը կրակն ընկնել ու նրա թթուն քաշել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել