Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:
«Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշեց ՊՆ խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել