24news.am-ը գրում է․

Բաքուն աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, բայց դրա համար պետք է փոփոխվեն ՀՀ Սահմանադրության դրույթները։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, թե «ՀՀ սահմանադրության մեջ պահանջներ կան Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ 

Ալիևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի հետ հանդիպման ժամանակ նույնպես խոսել է ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել