Tert.am-ը գրում է․

Սիչուան նահանգի Զիգոնգ քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հրդեհը տարածվել է չորս հարկ։

Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Այս պահին այրվում են 14 հարկանի շենքի առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերը:

Հրշեջները դուրս են բերել 17 մարդու։ Առևտրի կենտրոնում մնացած մարդկանց թիվն անհայտ է ։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել