Tert.am-ը գրում է․

Աննա Դինբեկյանը հաստատ մեծ գումարներ է վերցրել․ նա այդ քայլին գնացել է մտածված, հավասարակշռված։

Այս մասին 1in TV-ին տված հարցազրույցում ասել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կարգապահական պատասխանատվությունը Աննա Դանիբեկյանին կարող է մի փոքր սփոփանք թվալ։ Դանիբեկյանը շատ լավ գիտեր, որ իրեն այդ կարգավիճակն էին տալու։  Եվ դրանից հետո ինքն այդ քայլին է գնացել մտածված, հավասարակշռված։  Ինչքան հնարավոր էր պետք է շուտ նկատել դա։ 

Հաստատ նա մեծ գումարներ է ստացել դրա համար, 100 տոկոսով նա ստացել է խոշոր գումարներ։

Մեր քաղաքացինեը պետք է ներողամիտ լինեն, որ մենք նախ որպես իշխանություն չենք կարողանում կատարել այն մակարդակի խոստումներն այդ բնագավառում։

Պետք է Աննա Դանիբեկյանի ոտքերի տակ հողը այրվի աշխարհի որ անկյունում էլ ինքը լինի։

Արդարադատություն գործում է, ճիշտա ուշացված, բայց գործում է»,-ասել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել