Psymag.am-ը գրում է.

Աղջիկներից շատերի, եթե ոչ գերակշիռ մեծամասնության, համար կյանքում ամենակարևոր իրադարձությունը ու գրեթե հիմնական առաքելությունը կյանքում կարող է համարվել ամուսնությունը: Դրա համար էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը ձգտում է հնարավորինս արագ իրականացնել իր այդ երազանքն այս կյանքում և ամուսնանալ: 
Բայց նաև կան կանանց որոշ տիպեր, որոնց ոչ մի կերպ չի հաջողվում ամուսնանալ` չնայած նման ցանկության առկայությանը. չգիտես ինչու` տղամարդիկ չեն շտապում նրանց առաջարկություն անել:  

Նրանց թվում, նախ և առաջ, դասվում են այն կանայք, ովքեր չափից շատ են սևեռված այդ նպատակի վրա. նրանք վանում են տղամարդկանց, քանի որ վերջիններս նման կանանց հետ շփվելիս իրենց որսորդի նշանառության տակ վերցված որս են զգում: Իսկ սա, իհարկե, լավագույն և ամենառոմանտիկ զգացողությունը չի: Վերոնշյալ կանայք սովորաբար արդեն ունենում են իրենց հարսանեկան արարողության պլանը ու առանց քաշվելու կիսվում են դրանցով իրենց ընտրյալի հետ: 
Տղամարդկանց դուր չեն գալիս նաև կամակոր և երես առած աղջիկներն ու կանայք, որոնց էմոցիոնալ պոռթկումները բացարձակապես հնարավոր չէ վերահսկել, իսկ քանի որ նրանց շատ հաճախ նաև  հնարավոր չի լինում գոհացնել, այդ ամենը սկսում է հոգնեցնել ու վանել ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել