Armsport.am-ը գրում է․

Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը վերջնական որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրոպայի չեմպիոնը միայն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում և համաձայնեցնում գործարքի պայմանները։ Կատալոնական գրանդում կարիերան շարունակելու համար Նիկոն պատրաստ է աշխատավարձի կրճատման։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը» և «Չելսին», սակայն եզրային հարձակվողը ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսա»:

Հիշեցնենք, որ Ուիլյամսը Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթող, Անգլիայի հետ եզրափակչում (2:1) նա դարձել է գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել