Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգության իրավիճակի շուրջ։
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սեղմ ժամկետներում կնքման կարևորությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ներգրավվածության ու փոխգործակցության հարցերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել