Նկարագրելով, թե որքան լավ կլինի Հայաստանի համար, եթե մեր երկիրը դառնա տրանսպորտային հաբ, տարանցիկ կարևոր նշանակություն ձեռք բերի՝ Սյամոն, ներողություն խնդրելով, պնդել է, թե որևիցե քաղաքական ուժ, ի տարբերություն իրեն, առաջարկելու ոչինչ չունի: «Չունեն, չգիտեն՝ ինչ առաջարկնեն…»,-վստահեցրել է նա:
Սյամոն, լեզվին տալով, ակնհայտորեն փորձում է բոլորից խելոք երևալ ու համոզել հանրությանը, որ քաղաքական դաշտում բոլորը կատարյալ տխմարներ են՝ բացի, բնականաբար, իրենից: Իբր բացի իրենից է՛լ ոչ ոք աշխարհաքաղաքականությունից գլուխ չի հանում, չի հասկանում, որտեղ է Հայաստանի շահը, ու ինչպես պետք է այդ շահն առաջ մղվի:

Սա նշանակում է, որ Սյամոն հեռուն գնացող քաղաքական ծրագրեր ունի, բայց որպեսզի դրանք կյանքի կոչվեն, աջակիցների կրիտիկական մասսա է նրան անհրաժեշտ: Սակայն Սյամոն սխալվում է՝ կարծելով, թե «կոտրած լեզվով» իր չեղած մտավոր ունակություններն ի ցույց դնելով՝ կարող է համակիրներ հավաքել. քաղաքակնության մեջ կարևորը ոչ թե փիլիսոփայելն է, այլ առվազն ինչ-որ չափով ազնիվ մարդու տպավորություն գործելը նույնիսկ այն դեխքում, երբ դու վերջացած սրիկա ես: Ա՛յ այստեղ է, որ Սյամոն բախվում է բետոնե պատին. բոլորը վաղուց հասկացել են՝ ինչ «ֆռուկտ» է, ով է Սյամոն իրականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել