Tert.am-ը գրում է.


2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտից հետո թարմացվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը։

Goal.com-ի փոխանցմամբ՝ առաջատարը Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսն է, որը ճանաչվել է ԵՎՐՈ-2024-ի լավագույն խաղացող։ Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Արքայական» ակումբի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Դանի Կարվախալը, Լաուտարո Մարտինեսը, Տոնի Կրոսը, Կիլիան Մբապեն, Հարի Քեյնը, Ֆիլ Ֆոդենը և Նիկո Ուիլյամսը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան 2։1 հաշվով հաղթել է Անգլիային և պատմության մեջ 4-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել