ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ Սարգսյանն արդեն ազատության մեջ է։
«Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- հայտնում է Երիցյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել