ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:
Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների և լուրջ զիջումների ակնկալիք կա:
Սա է՞ խաղաղության հասնելու միջազգային պատկերացումները: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաև հրապարակային է հնչեցվում:
Ու դեռ մեր ժողովրդին էլ, փաշինյանական իշխանությունը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղության են տանում, այն դեպքում, որ հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0GoEBkPNNocMxgsZzANqq5BbxPcbq6pydmEyvFtJxkMKGLRCS9cBzJdj5ZQhEYQTwl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել