Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական հարձակումներից երկինքն ամբողջությամբ փակելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 25 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Զելենսկին այս մասին ասել է հուլիսի 15-ին Կիևում ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հակաօդային պաշտպանության կառուցվածքի տեսանկյունից՝ Ուկրաինան ամբողջությամբ փակելու համար, ըստ մեր զինվորականներին անհրաժեշտ է 25 համակարգ (Patriot հակաօդային պաշտպանության համակարգ): Դա ամբողջովին կփակի Ուկրաինայի երկինքը», - ասել է նա:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Patriot-ը միակ հակաօդային պաշտպանության համակարգը չէ, որն անհրաժեշտ է Ուկրաինային, քանի որ երկինքը պաշտպանելու համար գործում են մի ամբողջ շարք միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել