Tert.am-ը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ Հրազդանում է, հանդիպում է բնակիչների հետ։

Հանդիպմանը կարճ ելույթ ունեցավ Շարժման նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանը։

«Ձեր աջակցությամբ պետք է կարողանանք հասնել Շարժման տրամաբանական ավարտին։ Հանդիպելով տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել, որ վախի մթնոլորտի հաղթահարումն է ամենամեծ խնդիրը։ Այսինքն, այս պահին ոչ թե այն է խնդիրը, որ իշխող վարչախումբն ունի ժողովրդի աջակցությունը, այլ ժողովրդի միջից վախի մթնոլորտը դուրս հանելն է։ Մեր նպատակն է այդ վախի մթնոլորտը հաղթահարելը, ի վերջո կարողանանք մարդկանց ասել՝ չկա ավելի կարևոր նպատակ, քան հայրենիքի ազատագրումն է օկուպացիոն ռեժիմից», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել