Սյամոն, հասկանալով, որ այլևս չի կարողանում կոծկել իր իրական դեմքը, փորձել է իբր հիմնավորել, թե ինչու չի կանգնել Սրբազան շարժման կողքին: Ըստ այդմ՝ նա «գրավոր գրել է» ու սրբազանին ասել, թե որ կետերն է պետք «անել», որոնք, եթե արվեն, ինքը պատրաստ է կանգնել Սրբազանի կողքին: «Եթե չեք անում, գալիս եմ՝ ի՞նչ անեմ, նկարվե՞մ»,-հարց է բարձրացրել Սյամոն:
Փաստոեն՝ Սյամոն շանտնաժ է արել՝ կարծելով, թե նախ՝ անգերազանցելի քաղտեխնոլոգ է, և միայն ինքը գիտի՝ որը որից հետո է պետք անել, ապա՝ ինքն իրեն այնպիսի մի մեծ բան է երևակայել, որ կարծել է, թե հանուն իրեն շարժումը պետք է սեփական ծրագրերից և ուղուց շեղվի:
Բայց սկզբունքորեն ի՞նչ կարող էր հուշել Սյամոն շարժմանը, մի՞թե նրանից առհասարակ կարելի է խերվել: Անկասկած, այն, ինչ որ հուշել է, թակարդ է եղել, ինչի պատճառով էլ Սյամոյի գրավորն անուշադրության է մատնվել: Ինչ վերաբերում է շարժման հաջողությանը կամ անհաջողությանը, որը Սյամոն սեփական անձով է պայմանավորել, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. հայաստանյան ներքաղաքական պրոցեսներն ու դրանց ընթացքը գրեթե բացառապես պայմանավորված են արտաքին գործոնով:
Սրբազանը չէ, Սյամոն էլ լիներ այդ շարժման առաջնորդը, Մոսկվայի ու Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության վրա դա որևիցե ազդեցություն չէր գործելու, ու հաստատ Ամերիկան Նիկոլին բռնապետ չէր հռչակելու նույնիսկ այն դեպքում, եթե Սյամոյի գլուխը ջարդեին փողոցի ուղիղ մեջտեղում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2873
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել