Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմանենրում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ, բախվել են «Mazda» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 1-ը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով խցանում էր ստեղծվել, իսկ պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/07/13/1265529