Tert.am-ը գրում է.

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ, սակայն Երևանն առկա մտահոգությունների կառուցողական քննարկման փոխարեն, ցավոք, ընտրել է այլ ուղի. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս ռազմաքաղաքական դաշինքի՝ այս օրերին Վաշինգտոնում ընթացող գագաթնաժողովին մասնակցելու մասին», - ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այս ամենը ծայրահեղ ափսոսանքից բացի այլ բան չի առաջացնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել