«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի իշխանական աղբյուրների համաձայն, մինչ ԱԺ արտահերթ նիստը` Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ-ի իր մտերիմ շրջապատին ու տեղեկացրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու` առանց հստակ նշելու, թե խոսքն ինչի մասին է: Բայց մեր աղբյուրները պնդում են, թե` չի բացառվում է, որ այդ ընթացքում Փաշինյանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Այս կոնտեքստում վերջինս նշել է, որ իրեն հիմա պետք է լայն կոնսոլիդացիա` մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:« Խոսեք, համոզեք, բերեք մեր դաշտ»,-մոտավորապես այս հրահանգն է իջեցրել Փաշինյանն իր վստահելի շրջապատին, այլ կերպ ասած` հավատարիմներին:

Ասել է, որ հետեւում է բոլորի հրապարակային հարցազրույցներին եւ գոհ է թիմի համախմբված գործելաոճից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել