Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում «Ֆուրիա Ռոխայի» շանսերի մասին։

«Իհարկե, խաղամակարդակի առումով իսպանացիներն ավելի բարձր էին, քան ֆրանսիացիները: Իսպանիան կարողացավ գերակայել խաղի բոլոր ոլորտներում՝ պաշտպանության, հարձակման, խաղացողների անհատական որակների և ֆիզիկական պատրաստվածության առումներով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Իսպանիան արժանիորեն հաղթեց Ֆրանսիային: Նրանք իրենց մակարդակը ցուցադրեցին Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումներում։

Իսպանիայում կան ֆուտբոլիստներ, որոնք առանձնանում են անհատապես։ Անկախ նրանից, թե ով կանցնի եզրափակիչ, Իսպանիան կդառնա չեմպիոն։ Ես ավելի վաղ խոսել եմ այս մասին, իսկ այժմ վերահաստատում եմ խոսքերս»,- Կապարոսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիան ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչում կամային հաղթանակ տարավ (2:1) Ֆրանսիայի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել