Հարցին՝ վերջին շրջանում  նկատո՞ւմ եք, որ խորացել է արցախցիների հանդեպ հակադրությունը, որը դրսևորվում է նաև իշխանության կողմից, Սյամոյի խոսող ամորձու կարգավիճակում գտնվող Խանումյան Հայկոն պատասխանել է.«Գիտեք՝ սոցհարցումներն այդպիսի բաները չեն վկայում: Օրինակ՝ սոցհարցումները ցույց են տալիս, օրինակ՝ արցախցիների աջակցության պահով՝ կառավարության կողմից աջակցության ծրագրերի, ընդամենը 6%-ն է դեմ, 93%-ը համարում են, որ ճիշտ են անում և քիչ են անում դեռ…»:

Սյամոյի մանկլավիկը  փաստացի Նիկոլին է գովազդել՝ չտեսնելու տալով 2018-ից ի վեր Արցախի ու արցախցիների հանդեպ տարվող նախ՝ ոչ բացահայտ, ապա՝ լրիվ ակնհայտ դարձած հակաքարոզչության փաստը: Նա Նիկոլի կառավարությանը ներկայացրել է որպես արցախպցիների կողմից մեծ վստահություն վայելող ու նրանց հոգսերով  ապրող սուբյեկտ, որ իբր անշահախնդրորեն հոգ է տանում հայ ժողովրդի այդ հատվածի մասին՝ գիշերները դարդից չքնելով:

Հայկոն, իսկ իրականում Սյամոն ակնհայտորեն կորցրել է իրականության զգացումը. եթե նույնիսկ ՔՊ-ն բռով ոսկի էլ բաժանի, չի կարող արցախահայության շրջանում ռեաբիլիտացվել, քանի որ 2023-ի ողբերգությունը տեղի է ունեցել հենց այս քաղաքական ուժի կողմից վարված գիտակցված քաղաքականության հետևանքով, ու այս մասին գիտի ցանկացած արցախցի: 

Հետևբար՝ Հայկոյի ջանքերը՝ փիառելու Կառավարությանը, կարող են ընդամենն առաջացնել արցախցիների ծիծաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել