Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Ատլետիկոյի», «Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան Իսպանիայի ներկայիս թիմին համեմատել է 2008 թվականին Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը նվաճած թիմի հետ։
«2008 թվականի քառորդ եզրափակչում մենք խաղում էինք Իտալիայի, հիմա՝ Գերմանիայի հետ: Չեմ ուզում վատատես լինել, քանի որ վստահ եմ, որ Իսպանիան կարող է հաղթել Գերմանիային, բայց Եվրո-2008-ից երկու տարի առաջ մենք խաղում էինք շատ ուժեղ թիմերի հետ, խաղացինք և պարտվեցինք։ Կցանկանայի, որ մենք ազգովի չմոռանանք, որ առջևում աշխարհի առաջնությունն է։
Կցանկանայի հուսալ, որ մենք կարող ենք հաղթել Եվրո-2024-ը, սա մեծ օգնություն կլինի Իսպանիայի հավաքականի ապագայի համար»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում Marca առցանց հրատարակությունը։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/498037/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել