Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը վերադարձել է «Բարսելոնայում» վարձավճարով հանդես գալուց, կարող է կարիերան շարունակել հայրենիքում՝ Պորտուգալիայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան», որի կազմում նա խաղացել է մինչ Լա Լիգա տեղափոխվելը։

Պորտուգալական ակումբը պատրաստ է ձեռք բերել Ֆելիքսի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը։ Անցած մրցաշրջանում Ժոաուն Լա Լիգայում կատալոնացիների կազմում մասնակցել է  30 հանդիպման՝ դառնալով՝  7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել