Tert.am-ը գրում է.
«Փոքր ժամանակ երազում էի, որ լինեմ սիրված, ճանաչված դերասան, խաղամ պրեֆեսիոնալ բեմում, կարողանամ մարդկանց ժպիտ փոխանցել, այդ ամենն ունեմ, փառք Աստծո»,- «Նոր ալիք»-ի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Ես ինձ շատ չեմ սիրում տեսնել ու լսել: Եթե պրեմիերա լինի, ֆիլմը կնայեմ, բայց 2-րդ անգամ չեմ նայի, ձայնս իմ ականջին տարօրինակ է լսվում: Ես հիմա իմ սկեչերից շատ բան չեմ հիշում, որովհետև չեմ նայել»,- անկեղծացել է նա:
Անդրադառնալով հարսանիքներ վարելուն, դերասանը նշելկ է, որ մեծ հաճույքով է դա անում:
«Ցանկացած գործ, եթե անեմ ստիպված, ես դա չեմ անի: Եղել են դեպքեր, երբ հրաժարվել եմ հարսանիք վարելուց: Շատ կարևոր է տվյալ մարդկանց հետ առաջին հանդիպումը, եթե ծանոթության ժամանակ դրական էներգիան չի կպնում, գումարը եղանակ չի փոխում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: