Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը ահազանգում է․
«Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Այս անգամ ԼՂՀ մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ, քանդվել են բնակելի շենքեր Արցախբանկի վերևում՝ Կնունյանց փողոցի երկայնքով, մինչև Գարեգին Նժդեի խաչմերուկը։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ձեռնարկել քայլեր՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին։ Այլընտրանքն ինքնակազմակերպվելն ու ստիպելն է, որ իրենց հրապարակային գործողություններով զբաղվեն այդ հարցերով։ Բոլորն, այդ թվում՝ միջազգային հանրությունը, պարտավոր է հասկանան, որ մենք լուռ չենք հետևելու, թե ինչպես է կործանվում մեր անցյալը և շարունակում են ոտնահարվել մեր իրավունքները»: