Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նման նախաձեռնություններին։

Հունիսի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն, որ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու ժողովրդի շահերին։

Հունիսի 16-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր չեղարկել պետությունների միջև վիզային ռեժիմը։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Պիպիան առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել աշխատանքի տեղավորման կանոնները:

Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն երկրների հետագա մերձեցմանը և բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել