Lurer.com-ը գրում է.


Հայաստանն ու Ադրբեջանը կարծես մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, մոտենում են խաղաղությանը, սակայն դժվար է ասել, թե ինչպես ամեն ինչ կզարգանա, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Մենք նախկինում բազմիցս ենք ականատեսը եղել այս սցենարին, նախկինում կողմերը կրկին մոտ են եղել [հանգուցալուծմանը], սակայն չեն կարողացել հատել վերջնագիծը»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց վրա կենտրոնացած են բանակցությունները։ Առաջինը անկլավների հարցն է, որը, ըստ նրա, արդեն կարծես լուծված հարց է։ «Վարչապետը Փաշինյանը շատ համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով խնդրո առարկա չորս անկլավները»,- ասաց նա։ 

Մյուս խնդիրը սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ կպահանջի։ Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ մյուս խնդիրը տրանսպորտի և կոմունիկացիաների հարցն է, մասնավորապես Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը, ըստ նրա, ավելի բարդ հարց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել