Tert.am-ը գրում է․

Կարմիր գծերն» առնվազն բեռնաթափել են քաղաքը և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ «կարմիր գծեր»-ը թանկացրել եք՝ քաղաքը բեռնաթափելու համար, սակայն էլի տեղ չկա կայանելու, երբ նույնիսկ թեթև ժամերի փորձում ես մեքենա կայանել։

«Եթե Դուք վերցնում եք առանձին օր, առանձին ժամ, մի քանի օր, ես չեմ բացառում, որ ձեր ասածը կարող է լինել, բայց որ, ընդհանուր առմամբ, կարմիր գծերը բեռնաթափվել են առնվազն և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի։

Ճշտող հարցին՝ ավելի թանկացնե՞ք, նա ասաց․ «Եթե թանկացմամբ մեր նպատակին չենք հասել տարվա վերջ ավագանին կարող է գներն էլ ավելի վերանայել, կոնկրետ հատվածներում գուցե նաև կայանման արգելքներ ընդհանուր բեռնաթափման կոնտեքստում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել