Սյամոն պնդել է, թե ինքը դեմոկրատական արժեքների կողմնակից է՝ ազատ խոսք, մարդու իրավունքներ և այլն: «Ոչ թե ես էդ եմ, ես իրական դա եմ տանում առաջ՝ բոլոր ծրագրերով»,-հայտարարել է Սյամոն՝առաջարկելով ծանոթանալ իր ծրագրերի հետ, և եթե դեմոկրատիայի մասով ավելացնելու բան լինի, ապա մեծ սիրով խորհուրդները կընդունի:

Համաձայնեք, որ «դեմորատիա» ու «Սյամո» բառերը ոչ մի կերպ չեն կարող ներդաշնակվել: Դա նույն բանն է, ինչ որ ասենք «Սադդամ» ու «դեմոկրատիա» կամ «Ամին» ու «ժողովրդավարություն» բառերի միջև որևիցե կապ փնտրելը: Ծիծաղելի է, չէ՞: Երիցս ավելի ծիծաղելի են Սյամոյի լոլոները՝ հաշվի առնելով նրա թողած հետագիծը:

Բայց մի՞թե Սյամոն ինքն իրեն չի խղճում, երբ փորձում է խաղալ սեփական կուրատորների կողմից իրեն տրված «դեմոկրատի» դերը: Չի՞ հասկանում, որ իրեն առհասարակ հավատացող չի գտնվի, ընդամենը դառնալու է ծաղրի առարկա՝այսքան տարի իր վիզ դրածը լցնելով ջուրը: Սյամոյին կարելի է երևակայել ցանկացած կերպարում՝ անանիստից՝ սադիստ, բայց հաստատ ոչ դեմոկրարտի: «Կայֆավա՞տ» եք լինում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել