Tert.am-ը գրում է.

Ես գոհ եմ իմ կայացրած որոշումներից ու անցած ճանապարհից, այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Այս մասին Newmag / summerfest-2024-ի շրջանակում պատասխանելով Հայաստանի ազգային հավաքական վերադառնալու հավանականության մասին հարցին ասել է ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները», - նշել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանի խոսքով՝ թե՛ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե՛ դրանից դուրս կայացրած որևէ որոշման համար չի զղջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել