Tert.am-ը գրում է.

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել էր վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Այս մասին ասել էր Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 

Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են  ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը: 
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել