Մարուքյան Էդմոնը պնդել է, թե Սրբազան շարժումն իրականում ուժեղացրել է Նիկոլի քաղաքական դիրքերը:

Էդմոնը, որ ինքն իրեն Նիկոլի պատվերով փորձում է նոր՝ «արմատական» ընդդիմադիրի դերի մեջ գտնել, իրականում աբսուրդ է դուրս տվել՝ չիմանալով՝ է՛լ ինչպես շարումը վարկաբեկել:

Աբսուրդ է, քանի որ քաղաքագիտական աքսիոմ է այն, որ որևիցե իշխանություն, բռնության ճարակ դարձնելով ընդդիմությանը, արյուն թափելով, ձեռք կտրելով, չի ուժեղանում՝ առնվազը խորքում: Էդմոնը չգիտի՞, թե ինչ էր ամսի 12-ին կատարվել Բաղրամյանում: Նիկոլի կլասիկ ընկերը թերևս տեսած կլինի կադրերը կամ էլ լսած այն դաժան պատմությունները, որոնք ցայսօր ժողովրդի շուրթերին են, և որոնք պատկերացում են տալիս, թե ինչ մեթոդներով էր Նիկոլին այդ օրը հաջողվել մնալ վարչապետ:

Նիկոլի դիրքերն այսօր այնքան երերուն են, որ նույնիսկ ամենակլասիկ Էդմոնը չի կարող նրա դիրքերն ամրապնդել, որքան էլ որ փորձի ոռ մտնել կամ Հակոբյան Աննայի պատվերով ընդդիմադիր դաշտը պղտորել՝ ինչ-որ արհեստածին պրոյկետներ հեղինակելով:

Ի՞նչ է առաջարկում Էդմոնը, ուզում էր, որ հունիսի 12-ը նոր Մարտի 1 դառնա՞ր, Սրբազանն էլ՝ Նիկոլ, ում հոգին, ինչպես հայտնի է, փառավորվոմ էր, երբ ցուցարարները 2008-ին հարվածում էին ոստիկաններին, շուրջբոլորը ջարդուփշուր անում:

Շարժումը որդեգրել է հստակ տակտիկա՝ ժամանակի ընթացքում հետևողական պայքարի միջոցով Նիկոլի իշխանությունը մաշեցնելու: Սրա այլընտրանքը մարդասպանությունն է: Էդմոնն ուզում է, որ մարդիկ իրար սպանե՞ն: Ինչո՞ւ ոչ. հո ինքը չի՞ մեռնողը. ինքը թամաշա անողն է, կողքից փուչ դիվիդենտներ կուտակողը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել