Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում:
Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ երկրներով չեն սահմանափակվում:
Սրան զուգահեռ, Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար:
Մեծ ծավալներով սպառազինվելով Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել:
Առաջին, ուժերի հավասարակշռվածության խախտում` ի օգուտ Ադրբեջանի, ինչը նրան մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի բանակցային գործընթացում հանդես գա թելադրողի դիրքերից:
Երկրորդ, Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում:
Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0rhsPwGXYBKm1cggwpyQQXjxSCoP3EpVCg65JBWNpMhxEDnUv6wnmRnabcSQ83kwtl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել