Hraparak.am-ը գրում է․

Կայացել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Բլինքենը, գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման առումով ձեռք բերված արդյունքները, ընդգծել է ԱՄՆ-ի վճռականությունը՝ շարունակելու աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և կողմերին կոչ է արել մոտ ժամանակներս կնքել խաղաղության պայմանագիր, հաղորդում է ԱՊԱ-ն:

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները և ընդգծել երկրների միջև կառուցողական համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտում համատեղ նպատակներին հասնելու համար։ 

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը պահպանում է նորացված և ավելի ամուր երկկողմ կապերն Ադրբեջանի հետ: Միացյալ Նահանգները բոլոր ջանքերը կգործադրի Ադրբեջանում COP29-ը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, հավելել է ամերիկացի դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել